Տեխնոհետքերով. Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները

Ittrend.am–ը շարունակում է քայլել հայ հայտնիների տեխնոհետքերով։ Այս անգամ փորձել ենք իմանալ հեռուստառադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանի համացանցային նախասիրությունները։

Գաջեթներից նախընտրում է` սմարթֆոն

Սիրելի տեխնոբրենդը` հիմա` Apple

Մեսինջերներից նախընտրում է` Telegram, Zangi

Սիրելի սոցցանցը` Instagram

Համացանցում առավել շատ կիսվում է` լուսանկարներով և ինձ համար հետաքրքիր նյութերով։

Էջեր, որոնց պարտադիր հետևում է`լրատվական էջեր, քաղաքական, հասարակական գործիչների էջեր:

Ի՞նչից է նյարդայնանում սոցցանցերում` երբ ակնհայտ երևույթները կամ իրադարձությունները, լուրերը լինելուց հետո սկսում են ակտիվ գրել, օրինակ, Հենոն գոլ խփեց, աջ փոխանցում արեց, անձրև է գալիս, կամ Արմեն Սարգսյանը՝ նախագահ, երբ իֆորմացիան հանրային է արդեն, իմաստ չեմ տեսնում։

Կտրականապես չի like-ի`ռասսիստական, սեքսիստական, ատելություն քարոզող լուրեր, նկարներ, գրառումներ։

Վատ մեկնաբանություններին պատասխանում է` կա՛մ կլինեմ անտարբեր, կա՛մ մեկ անգամ կփորձեմ բացատրել։

Ի՞նչ հավելվածներ է առավել հաճախ օգտագործում` ճամփորդական, ուսուցողական, շատ քմահաճ եմ ընտրում հավելվածները։

Սյուզան Թոսունյան