Facebook-ն արգելափակել է օգտատերերի տվյալները հավաքող Cambridge Analytica ընկերությանը

Kommersant.ru- ի փոխանցմամբ Facebook-ը սպասարկման  կանոնների խախտման համար արգելափակել է բրիտանական Cambridge Analytica ընկերությանը։

Սոցցանցերում  տվյալների վերլուծությամբ  զբաղվող ընկերությունը  համագործակցել է 2016 թվականին ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի շտաբի հետ:

Facebook-ի հավաստմամբ՝ Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը սոցիալական ցանցի պլատֆորմի վրա ստեղծել է «This is your digital life» հավելվածը, որը պետք է օգտատիրոջ հոգեբանական դիմանկարը կազմեր:

Հետագայում պարոն Կոգանը 270,000 օգտատերերի տվյալները հանձնել է երրորդ կողմերին, այդ թվում` Cambridge Analytica-ին:

Դրանից հետո Facebook-ը հեռացրել է պրոֆեսորի հավելվածը  և պահանջել Cambridge Analytica-ից հավաստիացումներ, որ տեղեկատվությունը կհեռացվի:

Հավաստացումները տրվել են, սակայն, 2018 թվականին պարզվել է, որ ոչ բոլոր տվյալներն են ոչնչացվել: