Seaside Sturtup Summit.ականատեսի աչքերով

Seaside Sturtup Summit.ականատեսի աչքերով

Մարտի 6–11 Հնդկաստանում կայացավ SeaSide sturtup summit 2018-ը։ Ittrend.am–ը ականատեսի աչքերով որոշեց պարզել, թե ինչպես ընթացավ Sevan Sturtup summit–ի  արտասահմանյան շրջագայությունը։ Տպավորություններով, ակնկալիքներով ու նոր ձեռքբերումների մասին պատնել է #SSSGOA18–ի մասնակից Լևոն Եղիազարյանը։

 

– Առհասարակ ի՞նչ են տալիս summit-ներին մասնակցությունը և կոնկրետ Sevan startup summit-ին և արդեն Հայաստանից դուրս՝ Seaside startup summit-ին մասնակցությունը:

–Առաջին հերթին ծանոթություն ինչպես ստարտափերների հետ, այնպես էլ ներդրողների հետ։ Բացի այս ամեն ինչից հաճելի ու յուրահատուկ միջավայր է, որտեղ մեծամասամբ բարձր ինտելեկտով մարդիկ են հավաքված տարբեր ոլորտներից։ Իսկ երկրից  դուրս՝ այս ամենին գումարվում է նաև մյուս երկրների առանձնահատկությունները, մշակույթը։

–Խոսենք տպավորությունների մասին՝ ի՞նչն էր նոր ու անսովոր:

–Հայաստանից դուրս լրիվ ուրիշ տպավորություններ են՝ սկսած ուրիշ միջավայրից, մշակույթից ու ապրելակերպից, վերջացրած մտածելակերպից։

–Հայ-հնդկական համագործակցություն՝ ի՞նչ ունենք մենք իրենցից սովորելու և նրանք՝ մեզնից

–Մենք իրենցից առաջին հերթին ստարտափերների յուրահատուկ մշակույթ պետք է ներմուծենք և կիրառենք, ինչը, վերջիններս, զարգացրել են իրենց մոտ և հասցրել բավական բարձր մակարդակի։

–Summit-ի առօրյան, ինչպե՞ս էր անցնում: Ի՞նչն էր այդ ամենից ամենաուսուցանելին ու սպասվածը

–Առօրյան անցնում էր շատ բուռն ու հետաքրքիր, ի տարբերություն Սևան ստարտափի, ավելի շատ ազատ ժամանակի առկայությամբ, խիստ կանոնների բացակայությամբ։

–Փորձենք մի փոքր որակում տալ հնդկաստանի մասնագետներին՝ ինչպիսի՞ն են նրանք

–Ըստ իս, հրավիրված մասնագետները զիջում էին իրենց փորձով, ի տարբերություն` Սևան ստարտափին հրավիրվածների։

–Ինչո՞վ է տարբերվում նրանց IT ոլորտը մեր IT ոլորտից:

–Իմ կարծիքով մենք ունենք ավելի շատ ներուժ, չնայած, որ Հնդկաստանում վերջինս զագացման տեմպեր է սկսել ավելի վաղ։

–Նմանատիպ summit-ներին մասնակեցելու լավ ու վատ կողմերը։

–Ծանոթություններ, լավ հանգիստ, ներդրումներ ներգրավվելու ու ինքնազարգացման հնարավարություններ։

–Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ ստացաք։

–Գիտելիքները ավելի շատ օտար լեզուների և հնդիկների մշակույթի հետ էին կապված։

–Ի՞նչն էր առավել պետքական և ինչի պակաս էր զգացվում:

Պակաս էր այլ ազգի մասնագետների (բացի հնդիկներից) մասնակցությունը ժյուրիների կազմի մեջ։ Առավել պետքական էր սնունդի որակը, և ընտրության լայն տեսականին։

 

Սյուզան Թոսունյան