Android-ը թույլ կտա խաղեր խաղալ առանց դրանք ներբեռնելու

Game Developers Conference 2018 կոնֆերանսի շրջանակում Google ընկերությունը ներկայացրել նոր գործիք՝ Instant Apps-ը:

Տեխնոլոգիան առաջին անգամ ցուցադրվել է Google I/O 2016 շրջանակում, որը նախատեսված էր միայն հավելվածների համար: Այժմ տեխնոլոգիան կարելի է կիրառել նաև խաղերի համար:

Instant Apps-ի շնորհիվ կարելի է խաղերը խաղալ առանց դրանք ներբեռնելու:

Սա թույլ կտա և՛ խնայել սմարթֆոնի հիշողությունը, և՛ հասկանալ՝ արդյո՞ք այն պետք է, թե՝ ոչ:

Թույլատրելի խաղերի ցանկը դեռ մեծ չէ, բայց ընկերությունը խոստանում է համալրել շարքը: Ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: