Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Thankful for – Gratitude Diary

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ոգեշնչման կարիք ունեն: Ուղղակի պետք է կարգավորումների բաժնից գրանցել համապատասխան ժամերը, թե երբ եք ցանկանում ոգեշնչվել և վերջ: Հավելվածը կապահովի լավ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում:

 

Jungle Learning – Animal Jam 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը նախատեսված է երեխաների համար: Եզակի օգնական է ծնողների համար, ովքեր փորձում են իրենց երեխաներին սովորեցնել կենդանիների անունները: Բաղկացած է տարբեր դժվարության մի քանի մակարդակներից:

 

The Great Photo App

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը սովորեցնում է ճիշտ լուսանկարելու արվեստը: Իր մեջ պարունակում է տեքստային և ինտերակտիվ կոնտենտ, որն ավելի է հեշտացնում ուսուցման ընթացքը: