Լինելու է արդյո՞ք ոսկեգույն Iphone X

Հնարավոր է` շուտով  ականատես լինենք Iphone x–երի նոր շարքի։ Համացանցում հայտնվել են սմարթֆոնի նոր տարբերակներ, որոնք  ստացել են Blush Gold գունային լուծումը։

Լուսանկարը հրապարակել է բլոգեր Վենյա Գեսկինը, ով ժամանակին ճշգրտությամբ գուշակել էր սմարթֆոնի 8–րդ սերնդի դիզայներական լուծումները։

Ընկերությունը դեռ չի հաստատել շրջանառվող լուրը։ Հիշեցնենք, որ Iphone 10-երը շուկայում վաճառվում են երկու գունային լուծումներով` Silver և Spase Gray։