Xiaomi Mi MIX 2S-ի լուսանկարներն արդեն համացանցում են

Xiaomi ընկրությունը պաշտոնապես համացանցում  հրապարակել է իր նոր Mi MIX  2S սմարթֆոնների լուսանակարները։ Ընկերությունը  իր նորույթը ներկայացնելու է մոտ օրերս  Փարիզի Պոմպիդու թանգարանում: Ի դեպ, 10 հաջողակ ևս կարող են ուղևորվել այնտեղ պաշտոնական շնորհանդեսին ներկա գտնվելու համար, պետք է ուղղակի մասնակցեն Շանհայում կայանալիք  MI MIX 2S-ի շնորհանդեսին, որի ընթացքում կխաղարկվի 10 հրավիրատոմս:


Xiaomi-ի նոր մոդելը այնքան էլ չի տարբերվում նախկիններից: Ի դեպ, ընկերությունը գաղտնիի է պահում, թե որտեղ է գտնվում սելֆիի համար նախատեսված տեսախցիկը: Դա անակնկալ է լինելու:

MI MIX 2-ի  նորարական լուծումը Snapdragon 845 պրոցեսորն է և հիմնական  կրկնակի տեսախցիկը՝ slo mo հասանելիությամբ ՝ Full HD ռեժիմով։