Լույս է տեսել «Ucom» հավելվածի 8․3 թարմացումը

Լույս է տեսել «Ucom» հավելվածի 8․3 թարմացումը

Այսուհետ Ucom ընկերության այն բաժանորդները, ովքեր ներբեռնել և ակտիվ օգտագործում են համանուն
հավելվածը, հնարավորություն ունեն վերալիցքավորել իրենց հաշիվն անմիջապես U!Pay էլեկտրոնային
դրամապանակի միջոցով։ Բացի այդ հավելվածը հնարավորություն է ընձեռում պլանավորել Ucom-ի սպասարկման կենտրոն այցելությունը և առցանց հերթագրվել՝ խնայելով ժամանակը և խուսափելով հերթերից։
Այցի նախապես գրանցման հնարավորությունը ներկա պահին հասանելի է 5 սպասարկման կենտրոններում, որոնք տեղեկայված են Հյուսիսային պողոտա 1/2, Կոմիտաս պողոտա 30, Բագրատունյաց 16, Րաֆֆու 39/4, Գայի պողոտա 17/3 հասցեներում։

«Որպես բաժանորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել առկա ծառայությունների որակը և ավելացնել նոր հնարավորություններ։ Առցանց վճարման հնարավորությունը թույլ է տալիս ցանկացած պահի վճարումներ կատարել շարժական կապի ծառայությունների համար, որտեղ էլ որ լինեք։ Իսկ հավելվածի միջոցով հերթագրման հնարավորությունը հրաշալի գործիք է բոլոր այն ներկա և ապագա բաժանորդների համար, ովքեր խիստ կարևորում են սեփական ժամանակի կառավարումը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելվածում կատարվել են մի շարք այլ բարելավումներ, շտկվել են թերություններ։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Թեգեր: U!pay, Ucom