#Մատչելիություն
Միջին Android սմարթֆոնը գրեթե ոչնչով չի զիջում Iphone–ի համեմատաբար հին մոդելներին։ Տեսախցիկը որոշ մոդելների մոտ ավելի հզոր է, քան օրինակ` Iphone 5 կամ 5S սմարթֆոնների մոտ։ Android մոդելներ կան, որոնք ունեն 13 մգպ հզորությամբ տեսախցիկներ։
#2 SIM քարտի և microSD հնարավորություն
Գրեթե յուրաքանչյուր Android սմարթֆոն ունի 2 SIM քարտի և microSD կրիչների հնարավորություն, ինչը Apple–ի սարքերի մոտ բացակայում է։ Android–ի ավելի բարձր մոդելներում հնարավոր է անգամ 128 գբայթ ծավալով կրիչներ օգտագործել։
#Դիսփլեյի չափերը
Եթե հետաքրքրվում եք 5 և ավել դյույմ էկրաններով, ապա ընտրության հնարավորությունը այստեղ մեծ է։ Եվ, ի տարբերություն, IOS սմարթֆոնների, կրկին կարելի է լավ պարամետրեր ւնեցող էկրանով սմարթֆոն ձեռք բերել համեմատաբար մատչելի գնով։
#Պահպանված են ականջակալների միակցիչները
Android սարքավորումներու չեն պատրաստվում վերացնել ականջակալների միակցիչները, ինչպես Iphone 7 սմարթֆոնների դեպքում։ Բայց, սա չի նշանակում, որ շուկայից հետ են մնում և նմանատիպ մոդելներ չեն արտադրվում։
#Երաժշտություն ներբեռնելը հեշտ է
Android սմարթֆոններում հատուկ ծրագրեր ու վճարներ չի պահանջվում սիրելի երաժշտությունը գաջեթում ունենալու համար։ Անգամ կարելի է USB լարի միջոցով երաժշտությունը հենց համակարգչից ներբեռնել սմարթֆոն։