Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Zero+ 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է տեղափոխել դրական և բացասական թվերն այնպես, որ արդյունքում ստացվի Zero։ Առաջին մի քանի մակարդակը բաղակացած են քիչ քանակությամբ թվերից։ Հաջորդող մակարդակներու ոչ միայն ավելանում են թվերը, այլ նաև աճում է խաղի արագությունը։

The Playmatic

Գինը՝ 1.99$ – անվճար

Ինտերակտիվ խաղ է նախատեսված փոքր տարիքի օգտատերերի համար։ Իր մեջ ներառում է Magic Wand, Bubble Bath, Balloons և Hot Air Balloons խաղերը։

Slide Tetromino Premium

Գինը՝ 0.99$ – անվճար

Բանալիները ճշտությամբ դասավորելով` պետք է հալեցնել դրանց շուրջ առաջացած սառույցը։ Խաղի յուրաքանչյուր մակարդակը ունի դատարկ տարածք, շարժական մասեր` բանալիներ։ Խաղը պարունակում է 100 տարբեր դժվարության մակարդակ։

Aureus Prime

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղը սկսվելուն պես, պետք է ուշադիր նայել էկրանին, քանի որ վառվող լույսերը անհետանալու են և դուք պետք է մտապահած տեղերում «վառեք» լամպերը։ Ճիշտ դասավորությունը հիշելու համար խաղը տալիս է ևս մեկ  հնարավորութուն դիտել նախնական տարբերակը, նաև` հուշումներ։