Google Chrome-ի նոր տարբերակը որոշ արգելքներ կունենա

Melbourne, Australia - May 23, 2016: Close-up view of Google apps on an Android smartphone, including Chrome, Gmail, Maps.

Google-ը պատրաստվում է ապրիլին  թողարկել իր՝ Google Chrome բրաուզերի 66-րդ տաբերակը, որը, համաձայն ընկերության նոր կանոնդադրության, մի շարք արգելքներ կսահմանի:

Ferra-ի փոխանցմամբ, բրաուզերի նոր տարբերակը կարգելափակի այն տեսանյութերը, որոնք ինքնաբերաբար միանում են ինչ-որ կայք մտնելիս: Բրաուզերը այսուհետև կայքերից կպահանջի   համապատասխանեցնել իրենց գործնեությունը նոր պայմաններին:

Այժմ նման  տեսանյութերը դիտելու համար օգտատերը պետք է  ինքնուրույն միացնի դրանք, կամ էլ գրանցվելիս նշի, որ   հետաքրքրվում է նման կոնտենտով: