Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Triplicata Maui: Puzzle Game

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կտրվել իրական աշխարհից ու մեկնել վիրտուալ ճամփորդության, իհարկե, ճանապարհին փորձություններ են սպասվում` պետք է հավաքել ու իրենց տեղերում դնել փազլի մասերը։ Խաղը բաղկացած է 5 մասից, ամեն մասում 100–ից ավել մակարդակ։

 

 

Towaga 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղի դեպքերը զարգանում են Towaga ամրոցում։ Ձեր առաջադրանքն է լազերային թրի միջոցով ոչնչացնել հրեշներին։ Խաղը բաղկացած է 6 մասից։

Bingo Dragon – Jackpot & Slots 

Գինը՝ 1.99$ – անվճար

 

Բոլորին հայտնի Bingo խաղն է, բայց արդեն նորացված տարբերակով և ավելի շատ մակարդակներով։ Խաղի սկզբունքը` ինչքան շատ եք խաղում, այնքան շատ միավորներ են հավաքավում։

 

Deep Sleep Aid 

Գինը՝ 0.99$ – անվճար

Մեդիտացիայի համար նախատեսված հավելված է։ Հանգստացնող երաժշտական կատարումները կապահովեն հանգիստ և խորը քուն։

Runtastic Road Bike

Գինը՝ 3.99$ – անվճար

Մարզասերների համար նախատեսված հավելվածը կհաշվի անցած ճանապարհը, սպառված կալորիաների քանակը և մարզման ժամանակը։ Ձեզ մնում է միայն մարզվել ու վայելել մարզումը։