Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 24)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Meditation Time 

Գինը՝ 0.99$ – անվճար

Մեդիտացիոն հավելված է։ Հավելվածն իր մեջ ներառում է մի շարք գործառույթներ` ցույց է տալիս մեդիտացիայի տևողությունը և  լիցքաթափման համար առաջարկում ֆոնային երաժշտություն։

 

Learn Spanish: MosaLingua 

Գինը՝ 4.99$ – անվճար

Իսպաներեն սովորողներին MosaLingua–ն կօգնի հիշել հազարավոր բառեր ու բառակապակցություններ։ Հավելվածն իր մեջ ներառում է 5 րոպե տևողությամբ ամենօրյա  դասեր։

 

Cubes : brain teaser

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել ուղեղը և ճշգրիտ հաշվարկներով տեղափոխել շարժվող խորանարդները։ Cubes–ն իր մեջ ներառում է 127 մակարդակ։

Planett

Գինը՝ 1.99$ – անվճար

Եզակի օրացույց է, որը կօգնի չմոռանալ կարևոր իրադարձությունների ու հիշարժան օրերի մասին։ Միայն պետք է մուտքագրել օրը, ժամը, նկարագրությունը և վերջ։

Թեգեր: Apple, iOS, ios free app