Տեխնոհետքերով. Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները

Ittrend.am–ը շարունակում է քայլել հայ հայտնիների տեխնոհետքերով։ Այս անգամ փորձել ենք իմանալ Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի վիրտուալ նախասիրությունները։

 

Գաջեթներից նախընտրում է` հիմնականում օգտվում եմ սմարթֆոնից։ Համակարգչից քիչ եմ օգտվում։ Մեկ–մեկ թատրոնի համակարգչից եմ օգտվում։

Սիրելի տեխնոբրենդը` չունեմ, ինձ համար մեկ է, բայց օգտագործում եմ iPhone, բայց սիրելի չէ։

Մեսինջերներից նախընտրում է`մեսինջերերից բոլորը ունեմ, հնարավորինս օգտվում եմ։

Սիրելի սոցցանցը` սիրելի չեն, բայց ակտիվ եմ սոցցանցերում`Facebook–ում և Instagram–ում։ Շումների սիրահար չեմ, բայց անխտիր բոլորի նամակներին պատասախանում եմ։

Համացանցում առավել շատ կիսվում է`նկարներ, վիդեոներ ,իմ մասին նյութեր եմ գցում։

Էջեր, որոնց պարտադիր հետևում է`Instagram–ում ընկերներս են, հետևում են նրանց, ովքեր թանկ են ու կարևոր ինձ համար։

Սոցցանցերում նյարդայնանու է`ներվայնանում եմ վատ լուրերից, ջնջել եմ ինձ մոտից, որ չերևան։ Ներվայնանում եմ սոցցանցային մեկնաբանություններից։ Մինչև մարդուն չճանաչես, պետք չի նրան քննադատել։ Յուրաքանչյուր երկրորդը համարում է, որ ինչ–որ մեկի մասին կարող է կարծիք արտահայտել։ Անգամ մասնագիտականի մասին չեն կարող կարծիք հայտնել ոչ մասնագետները։ 12 տարեկան Սեդուլիկը իրավունք չունի ինձ քննադատի`յախք զզվում եմ սրանից։ Ճիշտ է` ինձ քիչ են գրում, բայց իմ ընկերների մասին են շատ գրում։

Կտրականապես չի like-ի` վատ բովանդակությամբ նյութերը։

Վատ մեկնաբանություններին պատասխանում է`աշխատում եմ չպատասխանել։

 Առավել հաճախ օգտագործվող հավելվածները`  բացի մեսինջերներից ուրիշ հավելվածներ չեմ օգտագործում։

Սյուզան Թոսունյան