Իլոն Մասկը Facebook-ից հեռացրել է իր SpaceX և Tesla ընկերությունների էջերը

Իլոն Մասկը, ընդունելով Twitter-ում օգտատերերի մարտահրավերը, Facebook-ից հեռացրել է  SpaceX և Tesla ընկերությունների  պաշտոնական էջերը։

«Ջնջեք Facebook-ում SpaceX-ի էջը, եթե դուք տղամարդ եք», – Twitter-ում գրել է օգտատերից մեկը: Ի պատասխան` Մասկը խոստացել և մի քանի րոպե հետո ջնջել է:

Մասկն աձագանքել է WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Աքթոնի #deletefacebook թվիթին 50 միլիո օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի կապակցությամբ:

Շատ օգտատերեր միլիարդատիրոջը կոչ են արել ջնջել նաև  ընկերության Instagram-ի էջերը:

«Instagram-ը դեռ լավ է…այն դեռ բավական անկախ է»,  -պատասխանել է Մասկը: