iPhone 7–ից հրաժարվելու 3 պատճառ

#դիզայնը

Apple ընկերությունը Iphone–ների 7–րդ սերունդը նախընտրեց ստեղծել առանց արտաքին նշանակալից փոփոխությունների։ Բայց, գնելով 200–350 հազար արժողությամբ սմարթֆոն, ցանկալի է, որ այն ինչ–որ դետալով տարբերվի իր նախորդից։ Արտաքին փոփոխություններից կարելի է նշել միայն կորպուսի գունային բազմազանությունը։

#iPhone 7–ը ջրակայուն է, բայց ոչ` ջրադիմացկուն

iPhone–ը ջրից և փոշուց պաշտպանված է IP67 համակարգով, բայց դա չի նշանակում, որ սմարթֆոնը կարելի է օգտագործել ջրում, չնայած, ընկերությունը խոստացել էր, որ նման հանարավորություն օգտատերերը կունենան։ Այնպես որ, եթե ցանկանում եք նկարահանումներ անել ջրի տակ, պետք է օգտվել հատուկ պատյաններից։

#էկրանի չափերը

iPhone 7 և iPhone 7plus մոդելներում դիսփլեյը 25 %–ով ավելի վառ է իսկ էկրանին արտացոլվող գույները` ավելի իրական։ Բայց, չափերում փոփոխություններ չկան` 720պ և Full HD տարբերակներով նույն` 4,7 դյույմ էկրանը։