Facebook-ը պահպանել է Android օգտատերերի զանգերի ու հաղորդագրությունների պատմությունը

Facebook-ը պահպանել է Android օգտատերերի զանգերի ու հաղորդագրությունների պատմությունը

Ֆեյսբուքն արդեն տարիներ շարունակ պահպանում է Android  օգտատերերի զանգերի ու  SMS հաղորդագրությունների պատմությունը: Այս մասին պարզել են օգտատերերը։ Ծրագրավորող Դիլան Մաքքեյը,  ներբեեռնելով անձնական տվյալների ֆեյսբուքյան արխիվը՝  հայտնաբերել է իր զանգերի և SMS-ների պատմությունը: «Ես Facebook- ից ներբեռնեցի իմ տվյալների zip-արխիվը: Թե ինչպես է այնտեղ հայտնվել իմ ընկերուհու մորը կատարած զանգերի մասին տեղեկությունը, հասկանալի չէ»,- գրել է ծրագրավորողը թվիթերյան իր բլոգում:
Վերլուծաբանների կարծիքով՝ օգտատերերը կարող են սոցցանցից ջնջել իրենց կոնտակտները, սակայն զանգերն ու SMS-ները չեն ջնջվում:

Ներկայումս Facebook-ի Messenger-ի` Android-ի վրա  հարմարեցման ժամանակ, հավելվածը  դեպի զանգեր ու հաղորդագրություններ մուտք ունենալու համար հարցում է անում։  Հավելվածի ավելի վաղ տարբերակներում նման հարց չէր տրվում՝ ամեն ինչ ինքնաբերաբար էր լինում՝ առանց օգտատերերի համաձայնության։ Տեղեկատվական անվտանգության մասնագետներն պարզաբանումներ են պահանջել սոցցանցից։

Facebook-ում նշել են, որ այս տեսակի տվյալների հավաքագրումը սովորական պրակտիկա է: «Սա անհրաժեշտ է գովազդի թիրախավորման բարելավման համար: Հավելվածները, որոնք ձեզ օգնում են կապ պահպանել, աշխատում են պարզեցնել  որոնումը։ Տվյալների հավաքագրման գործառույթը օգնում է այդ գործընթացին։ Երբ դուք ամենաառաջին անգամ մուտք եք գործում հավելված, այն բեռնում է ձեր կոնտակտների մասին տեղեկությունը. դա սովորական պրակտիկա է»,- պարզաբանել են ընկերությունում: