Մեխանիկական ստեղնաշար. ի՞նչ է դա և ինչպե՞ս ընտրել

Եթե համակարգչային ստեղնաշարը անհրաժեշտություն չլիներ, օգտատերերը կնախընտրեին չօգտվել դրանից։ Պատճառը մեկն է` դրանք անհարմար են թե՛ գրելու, թե՛ խաղալու համար։ Բայց, գոյություն ունեն մեխանիկական շտեղնաշարեր, որոնք, թեև փոքր ինչ թանկ արժեն, բայց օժված են մի շարք առավելություններով։

Ի՞նչ է մեխանիկական ստեղնաշարը

Մեխանիկական ստեղնաշարը համեմատաբար «անձայն»  գործիք է, որովհետև դրա միակցիչները բավական զգայուն են և, տեքստ հավաքելիս կամ խաղալիս, անհրաժեշտություն չկա ամբողջ ուժով սեղմել ստեղներին։

Ստեղնաշարի այս տեսակը բավական ծանր է, քանր որ դրա կորպուսի բաղադրիչները հիմնականում մետաղական են և այն սեղանի վրայով սահեցնելը բավական բարդ է։ Այս դեպքում ծանրությունը` ապահով է։ Մեխանիկական ստեղնաշարի միակ թերությունը գինն է։

Ինչպե՞ս ընտրել մեխանիկական ստեղնաշար

Այս դեպքում կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե ստեղնաշարն արտադրող ընկերությանը, այլ նրան, թե ինչ  անջատիչներ են օգտագործվել։ Տեխնիկպաես հզոր և դիմացկուն անջատիչները Cherry ընկերության արտադրանքն են։ Համաշխարհային ոլորտը բավական մրցունակ է`Gateron և Greetech  ընկերությունները ևս չեն զիջում  իրենց արտադրանքով։