Ներողություն խնդրելու համար Մարկ Ցուկերբերգը թերթում մի ամբողջ գովազդային տարածք է գնել

Մարկ Ցուկերբերգը ներողություն է  խնդրել Facebook–ու  տեղեկատվական արտահոսքի համար և ի նշան ներողության` բրիտանական խոշոր թերթերում գովազդային հսկայական տարածքներ գնել։

Մարտ ամսին բրիտանացի և ամերիկացի լրագրողները  о Cambridge Analytica –ի մասին հետաքննություն հրապարակեցին։ Ընկերությունը սոցցանցում տեղեկատվություն էր հավաքել և դրանից օգտվել Դոնալդ Թրամփի  քաղաքական գովազդի ու արշավների ժամանակ։

Մինչ լրատվամիջոցներն ու ցանցաբնակները քննարկում են նման վարքի օրինական և ոչ օրինական լինելու խնդիրը, Ցուկերբերգը արեց այն, ինչ անհրաժաշետ էր։ Թերթերի գովազդային տարածքում հրապարակման մեջ Ցուկերբերգը նշել է, որ սոցցանցն իրականում չարաշահել է օգտատերերի վստահությունը և նման բան երբեք չի կրկնվի։