Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Powers of Minus Ten – Bone

Գինը՝ 0.99$ – անվճար

Մարմնի անատոմիայի մասին կրթական հավելված է, որը թույլ է տալիս խորքային ուսումնասիրել մարդկային ոսկորների կառուցվածքը:

National Gallery, London HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս վիրտուալ շրջայց կատարել Լոնդոնի ազգային պատկերասրահում և ծանոթանալ 1635՝  տարբեր ժամանակների հայտնի աշխատանքներին:

Vocabulary – Learn New Words

Գինը՝ 1.99$ – անվճար

Խոսակցական լեզուն հարստացնելու եզակի հնարավորություն է: Ամեն օր նոր բառերն իրենց բացատրությամբ սպասում են ձեզ:

PixelMaze

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն իր մեջ պարունակում է 37 տարբեր բարդության մակարդակներ: Պետք է 100 վայրկյանում կարողանալ շրջանցել արգելքները: