Սթիվ Ջոբսի աննկատ, բայց կարևոր տաղանդը

Apple ընկերության գործունեության առաջին տարիներին Սթիվ Ջոբսը ցույց տվեց, թե ինչպես պետք է կառավարել ապրանքաշրջանառությունը` ընկերությանը օգուտ բերելու համար։

Այդ մասին պատմել է Դանե Լևին, ով եղել է ամերիկյան ընկերության գործադիր տնօրենը։

90–ականների վերջում` Apple–ի «վերակազմավորման» ժամանակ, Սթիվ Ջոբսին թույլատրվեց փոփոխել ընկերության մարկետինգային քաղաքականությունն ու թողարկվող արտադրանքը։ Այն ժամանակ ընկերության և մատակարարների հետ կապի համար պատասխանատու էր Թիմ Քուկը։ Քուկն, ինչ խոսք, աշխատում էր շատ պրոդուկտիվ, բայց նրա աշխատանքը, բնավ, ստվեր չի նետում Ջոբսի ծավալած աշխատանքի վրա։

«Ես չեմ կարծում, որ Քուկը կլիներ այնտեղ, եթե Ջոբսը չլիներ։ Ես նաև վստահ չեմ, որ նա կկարողանար գլուխ հանել իրեն վստահված աշխատանքից, եթե Ջոբսը այդքան լավ չիմանար ոլորտը»,– ասել է Լևինը։

Լևինը Ջոբսի հետ սկսել է աշխատել 1981 թվականին և նա բավական զարմացել էր, որ 1984 թվականին  Macintosh–ի թողարկման ժամանակ հենց Ջոբսն էր զբաղվում մատակարարների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելով։ Ի դեպ` քոլեջը լքելուց հետո Ջոբսը երբեք ֆորմալ կրթություն չի ստացել։ Լևինի խոսքով, հավանաբար, տեխնոդեմքը նման հմտություններ ձեռք է բերել օպերացիոն մենեջերների հետ շփումների ժամանակ։

«Սթիվը հաճախ էր սիրում կրկնել Պիկասոյի խոսքերը` լավ նկարիչը կրկնօրինակում է, իսկ հանճարեղները` գողանում։ Նա ուղղակի տեսնում էր իր շուրջն ինչ է կատարվում և ինտեգրում էր այդ ամենը իր աշխատանքում։ Ջոբսը սինթեզի մեքենայի նման էր, ինչպես բոլոր հանճարեղ գործիչները»,–ասում է Լևինը։