Google-ը չի թույլատրում չինական սմարթֆոններում օգտագործել իր հավելվածներն ու ծառայությունները

Google-ը անջատում է իր ծառայություններն ու հավելվածները  չինական արտադրության սմարթֆոններից:  Android-ի օպերացիոն համակարգը ստուգում է հավաքման ամսաթիվը, երբ փորձ է կատարվում Google- ի ծրագրերը գործարկել։ Եթե օպերացիոն համակարգը  ստեղծվել է 2018-ի մարտի 16-ից հետո,  ընկերությունը պարզապես թույլ չի տա օգտվել ծառայություններից և հավելվածներ ներբեռնել։ Բացառություն են կազմում Google Play- ը, քարտեզները և  YouTube հավելվածները։

Այսպիսով, Google-ը փորձում է ազդել  ոչ հավաստագրված սմարթֆոններ արտադրողների վրա։