Huawei–ը ներկայացրել է AirPods ականջակալների կրկնօրինակը

Huawei–ը ներկայացրել է  AirPods ականջակալների կրկնօրինակը

Huawei–ը ներկայացրել է իր նոր  աքսեսուարները, այդ թվում անլար ականջակալներ։ AirPods  անլար ականջակալների կրկնօրինակը ստացել է FreeBuds անունը։

Ընկերությունը վստահեցնում է` մեկանգամյա լիցքավորման դեպքում ականջակալները կարող են անդադար աշխատել շուրջ 10 ժամ։ Ինչը, ի դեպ, լավ ցուցանիշ է, քանի որ գլխավոր մրցակից AirPods–ները մեկ անգամ լիցքավորելու դեպքում աշխատում են ընդամենը 5 ժամ։

Ինչպես AirPods–ը, այնպես էլ FreeBuds ունի հատուկ տուփ, որտեղ տեղադրված են ականջակալներն ու լիցքավորման հատուկ սարքը։

 

Ըստ ընկերության,  նորույթի դիզայնը, ի տարբերություն AirPods–ի, թույլ է տալիս ամբողջական ձայնամեկուսացում ունենալ։ Huawei–ը որոշել է չսահմանափակվել  գունային մեկ լուծումով և բացի սպիտակից ստեղծել է նաև սև տարբերակը։

Հայտնի է, որ Եվրոպայի շւոկայում ականջակալները կարժենան 159 եվրո։ Համեմատության համար նշենք, որ  AirPods–ը Եվրոպայում արժի 179 եվրո։

 

Թեգեր: AirPods, FreeBuds, Huawei