Apple-ը ներկայացրել է iPad պլանշետի թարմացված մոդելը

Apple-ն օգտատերերի դատին է ներկայացրել  9.7 դյույմ անկյունագծով iPad պլանշետի թարմացված տարբերակը, որն  արդեն Apple Pencil–ի հետ աշխատելու հնարավորություն ունի։ Մինչ այժմ  խնձորային բրենդի գործիքը համատեղելի էր միայն iPad Pro-ի թանկարժեք մոդելների հետ:

Նոր պլանշետը կաշխատի 64 բիթ A10 Fusion պրոցեսորով: Այն զինված է 8 մեգապիքսել տեսախցիկով և Retina էկրանով:

Apple-ի նորույթը նախատեսված  է դպրոցականների համար` ստիլուսի գործառույթները հարմարեցված են ուսումնական հավելվածների հետ: