Apple–ը iPhone X–ի նոր գունային լուծում կառաջարկի՞

iPhone X սմարթֆոնների վաճառքից ամերիկյան ընկերությունն այդքան էլ գոհ չէ, այդ իսկ պատճառով 2018–ի աշնանը Apple–ը կթողարկի ևս մեկ գունային լուծումով iPhone X: Արծաթագույն և մոխրագույն տարբերակների կողքին կհայտնվի նաև ոսկեգույն  կամ կարմիր տարբերակը։

Բլոգերների կարծիքով, դեռ հասկանալի չէ, թե ինչպես են պատրաստվում նոր գունային լուծման հաշվին բարձրացնել վաճառքի ցուցանիշը, որովհետև սարքի քիչ վաճառքի խնդիրը արժեքն է` 1000 դոլար։

Բացի այդ, տարօրինակ է, որ ընկերությունը պատրաստվում է նոր տեսք հաղորդել անցյալ տարի թողարկած մոդելին, որովհետև աշնանը Apple–ը կներկայացնի iPhone–ի միանգամից երեք նոր մոդել։