Քեմբրիջում ստեղծված ռոբոտը կրկնօրինակում է մարդու դեմքի արտահայտությունը

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռոբինսոնը Չարլզ անունով ռոբոտ  է ստեղծել, որը կրկնօրինակում է մարդու դեմքի արտահայտությունը։

Naked-Science- ի փոխանցմամբ,  Չարլզը ռոբոտը  Քեմբրիջի համալսարանի համակարգչային գիտության և տեխնոլոգիաների ամբիոնի ծրագրի մի մասն է, որտեղ  ուսումնասիրվում են մարդկանց և ռոբոտների համագործակցության հնարավոր ձևերը:

Չարլզն ունի մկանային հյուսվածքներին փոխարինող 24 շարժիչ, որոնք կառավարում են դեմքի միմիկան: Ռոբոտը շարժում է ունքերը, բերանը, ծնոտը: Նրանք ազդանշանը ստանում են համակարգչից, որի վրա տեղադրված է տեսախցիկից տվայլները վերլուծող համակարգչային ապահովումը: