Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 29)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Newton – Gravity Puzzle

Գինը` 0.99–անվճար

Խաղն առաջարկում է մարզել ճկունությունը և օգտագործելով ձգողականության ուժը` խաղաքարերը հասցնել նշված կետ։ Newton–ը կազմված է տարբեր բարդության 90 մակարդակներից։

Tadaa SLR

Գինը` 3.99–անվճար

Հավելվածն առաջարկում է տարբեր գործիքներով  խմբագրել նկարները`  գույները դարձնելով ավելի հագեցած ու վառ։

The Girl Who Sold the World

Գինը` 6.99–անվճար

Ֆրենսիսը մի աղջիկ է, ով փնտրում է իր կյանքի ճանապարհը։  Skyler Messenger  պետք է կապվել նրա հետ և փրկել նրան։ Խաղում կա ձայնային ինտեգրման հնարավորություն և տեքստային մաս։

PirTie

Գինը` 0.99–անվճար

Հավելվածն առաջարկում է պատկերել ձեր գունային լուծումները վիրտուալ գրատախտակին։ Այստեղ նաև  հնարավորություն է տրվում մատի մեկ հպումով փոփոխել գույներն ու դրանց դասավորությունը։

Թեգեր: Apple, AppStore, iOS, ios free app