Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայում 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ստեղծվել ու շահագործման է հանձնվել բնակելի շենք։
Ouest France պարբերականի փոխանցմամբ, բնկարանաշինության ոլորտում ինովացիոն նախագիծը կոչվում է Yhnova: Շենքի կառուցման աշխատանքներին մասնակցել է շինարար–ռոբոտ, որը 3D տպիչի միջոցով 54 ժամում կառուցել է ապագա բնակելի շենքի պատերը:
Պատերի կառուցման աշխատանքները ավարտվել են դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, որից հետո որոշ ժամանակով շինարարարկան աշխատանքները ընդհատվել են, որպեսզի պոլիուրեթանային խառնուրդն ու բետոնը չորանան։
Յուրօրինակ շինությունը իր ֆուտուրիստական դիզայնի շնորհիվ դասվել է սոցիալական բնակարանների շարքին։ Փորձարարական կառույցում մեկ քառ.մետրի արժեքը չի հրապարակվում, սակայն նախատեսվում է, որ արդեն ամռանը այնտեղ կտեղափոխվեն առաջին բնակիչները: Առայժմ շենքի դռներ բաց են հետազոտողների, ճարտարապետների, դիզայներների համար: