Apple–ի «մոխրագույն տիեզերք» գաջեթները հասանելի են արդեն առանձին տարբերակով

Apple-ի  օնլայն խանութում ավելացել է «մոխրագույն տիեզերք»  աքսեսուարների շարքը, որոնք նախատեսված են առանձին վաճառքի համար։ Մինչև հիմա այս գունային լուծումով  սարքավորումները առանձին չէին վաճառվում և ներառված  էին  միայն iMac Pro հավաքածուում, որի արժեքը մոտ  6000 դոլար է:

Magic Keyboard ստեղնաշարի արժեքը   149 դոլար է, իսկ արծաթագույնինը`  129 դոլար է: Magic Mouse 2 արծաթագույն մկնիկի արժեքը 79 դոլար է, իսկ «մոխրագույն տիեզերքը»՝ 99 դոլար: