ARKit–ի միջոցով ստեղծված հավելվածները ներբեռնվել են 13 միլիոն անգամ

ARKit–ը  հավելվածներ ստեղծելու համար նապատեսված վիրտուալ իրականության տարրերով համալրված հարթակ է, որն ամերիկյան Apple ընկերությունը անցյալ տարի ներկայացրեց  iOS 11–ի հետ միասին։

SensorTower–ի փոխանցմամբ, հարթակի միջոցով ստեղծված հավելվածները կարճ ժամանակում սկսել են մեծ մասսայականություն վայելել և 13 միլիոն անգամ ներբեռնվել են խնձորային բրենդի գաջեթներ։

Ներբեռնումների քանակի մեծ մասը` 47%–ը,  բաժին է հասել խաղերին, որին հաջորդում է լայֆսթայլ հավելվածները` 11%։ Մնացած ներբեռնումները բաժին են ընկել տարատեսակ հավելվածներին։

Այժմ  App Store-ում ներկայացված են մոտ 2000 անուն AR և VR տարրերով հավելվածներ ու խաղեր։ Մասնագետների կարծիքով նման տարրերով հավելվածների ու խաղերի մասսայականությունը օր օրի աճում է։