Facebook–ում փոփոխություններ են սպասվում

Facebook–ում փոփոխություններ են սպասվում

Facebook–ում մի շարք փոփոխություններ են նախատեսվում:

Ընկերությունից հայտնել են, որ նախ  օգտատերերի համար կհեշտացնեն հետևել, թե սոցիալական ցանցի համար ինչ տվյալներ են հասանելի, ինչպես նաև օգտատերերին հնարավորություն կընձեռվի փոփոխություններ մտցնել այնտեղ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցը մենյուի մեջ կավելացնի նոր կետ. «Այս մենյուի միջոցով դուք կարող եք կառավարել ձեր տվյալները մի քանի կոճակների միջոցով»,–նշել են ընկերությունում։

Ընկերությունում խոստացել են, որ օգտատերերին ավելի հեշտ կլինի ներբեռնել իրենց տվյալները, լուսանկարներն ու կոնտրակտները, ինչպես նաև  դրանք տեղափոխել այլ հաշիվ:

Օգտատերերը կկարողանան նաև  իրենց էջում ավելացնել  լրացուցիչ պաշտպանության մակարդակ: Օրինակ՝ երկգործառույթային վավերացում ավելացնել:

Facebook-ն այս փոփոխությունների մասին հայտարարել է սոցցանցի շուրջ առաջացած սկանդալից հետո։ Օրերս New York Times պարբեականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող բրիտանական Cambridge Analytica ընկերությունն ապօրինի ստացել է Facebook-ի 50 մլն օգտատերերի տվյալները, որոնք օգտագործել է 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ:

Թեգեր: Facebook