Microsoft-ը արգելել է հայհոյանքներ գործածել Skyp–ում և Xbox Live–ում

Microsoft-ը թարմացրել է իր ծառայություններից օգտվելու պայմանագիրը և մի քանի փոփոխություն ներառել այնտեղ։ Ըստ նոր պայմանների,  այսուհետ Skype-ում և Xbox Live-ում արգելվում է վիրավորական բառեր օգտագործել: Նոր կանոնները ուժի մեջ են մտնելու 2018-ի մայիսին։

Ferra–ի փոխանցմամբ, «Վարքի կանոններ» բաժնում Microsoft-ը նշել  է, որ ծառայություններում արգելվում է նաև խարդախ գործունեությունը:

Կանոնների խախտումների համար բավականին խիստ պատժամիջոցներ են նախատեսվում։ Օրինակ` Xbox Live-ի կամ Skype- ի արգելափակումը: