Տեխնոլոգիաներ, որոնք այս տարի կփոխեն մեր կյանքը

 

#մետաղների օգտագործմամբ 3D տպագրություն

Երկար ժամանակ այս տեխնոլոգիան հետաքրքրում էր սահմանափակ թվով մասնագետների, քանի որ եռաչափ տպագրություն կարելի էր անել միայն քիչ քանակությամբ նյութերով։

Այս տարի  3D տպագրությունը դարձել է ավելի հեշտ և արագ, իսկ  եռաչափ  իրեր հիմա արդեն կարելի է ստանալ ցանկացած նյութից, նաև` մետաղից:

#արհեստական էմբրիոններ

Ըստ մասնագետների՝ տեխնոլոգիաների զարգացման հաջորդ քայլը կլինի մարդկանց ցողունային բջիջներից արհեստական էմբրիոնների ստեղծումը: Դրա վրա աշխատում են Միչիգանի և Ռոքֆելլերի համալսարանների մասնագետները: Սակայն, գիտնականները դեռ չեն պարզել թե ի՞նչ կլինի, եթե դրանք չտարբերվեն իրական էմբրիոններից, որքա՞ն երկար է պետք դրանք աճեցնել լաբորատորիաներում, մինչև դրանք ցավ կզգան, և այլն: Էմբրիոնը սաղմ է՝  մարդու և կենդանու պտուղը՝ ձվադրումից մինչև վերջնական արդյունքը:

#խելացի քաղաք

Խելացի քաղաքի գաղափարը դեռևս ֆանտաստիկայի ժանրից է: Չնայած խելացի քաղաքի գաղափարները դեռևս թղթի վրա են, սակայն,  Alphab’s Sidewalk Labs ընկերությունը Quayside նախագծի շրջանակներում ցանկանում է իրականություն դարձնել այն  և Տորոնտոյում  նմանատիպ մի ամբողջ թաղամաս կառուցել:  Խելացի քաղաքի նախագիծ ունի նաև Հայաստանը։

#արհեստական ինտելեկտ բոլորի համար

Արհեստական ինտելեկտը նախկինում հասանելի էր  միայն մեծ ու հարուստ ընկերությունների համար։ Օրինակ`  Amazon, Baidu, Google և Microsoft։ Ոլորտի հսկաները ցանկանում են պահպանել իրենց մշակումները բաց ամպային տիրույթներում և այդկերպ այն  հասանելի դարձնել  բոլորի համար:

Մինչ այս այս ոլորտում գերիշխում էր AWS- ը՝ Amazon-ի դուստր ընկերությունը:  Մյուս ընկերությունները ամասն չեն մնացել և մեկը մյուսի հետևից բաց կոդերով գրադարաններ են ստեղծում։

#նեյրոնային ցանցեր

Արհեստական ինտելեկտը ինքնուրույն օրգան չէր լինի, եթե Մոնրեալի համալսարանի ասիստենտ Յան Գուդֆելոուն չառաջարկեր համակարգում ավելացնել նեյրոցանցեր։

Այս նոր մեթոդը՝ GAN-ը, համարվում է հեղափոխական լուծում տխնոլոգիաների ոլորտում: Շատ մասնագետներ համոզված են, որ այս նոր ալգորիթմով արհեստական ինտելեկտը կսովորի ավելի լավ հասկանալ  աշխարհը: