«Խելացի» ժամացույցը նաև ասույթներ է ցուցադրում (տեսանյութ)

Ավստրիական What? ստարտափը քրաուդֆանդիգային հարթակում սկսել  է խելացի ժամացույցի ստեղծման համար միջոցներ հավաքել: Ժամացույցը միանգամից գրավել է մարդկանց ուշադրությունը իր արտասովոր լինելու շնորհիվ:

Ստարտափի առաջարկածլուծումը ոչ միայն ցույց է տալու  ժամը, այլ նաև՝ տաբեր ասույթներ և աֆորիզմներ:

Quotes Watch անունով ժամացույցը ունի մինիմալիստական դիզայն և  ցածր էներգասպառմամբ էլեկտրոնային թանաքով դիսփլեյ:

Ժամացույցի ստորին  հատվածում ցուցադրվում է ժամը, իսկ վերևի հատվածում՝ ասույթները: Ֆիրմային հավելվածի շնորհիվ Quotes Watch-ը կարող է կարգավորել ասույթների թեմատիկան: Խելացի ժամացույցի գործառույթներն այսքանով չեն սահմանափակվում.  այն կարող է ցույց տալ Twitter-ում սեփականատիրոջ հրապարակումները կամ Quotes Watch-ի այլ սեփականատերերի հաղորդագրությունները: