Huawei-ը ճկվող սմարթֆոն է արտոնագրել

Huawei-ը կամաց-կամաց վերածվում  է ինովացիոն հզոր ընկերության: Եվ դա ուրախալի է: Բոլորի ուշադրությունը գրավելով իր P20 սմարթֆոնի նորարարական ֆոտոխցիկով՝  ընկերությունը նախատեսում է ստեղծել նաև ճկվող սմարթֆոն:

Huawei-ն արդեն ձեռք է բերել համապատասխան արտոնագիրը: Ըստ ինսայդերների, սմարթֆոնի տեխնոլոգիան գրեթե նույնն է լինելու ինչ Microsoft Surface Book-ում, բայց մեկ տարբերությամբ՝ Huawei-ի նորույթում  ճկվող հատվածը անտեսանելի է լինելու:

 

Նշենք, որ ավելի վաղ նման ճկվող սմարթֆոններ արտադրելու համար արտոնագրեր էին ստացել նաև հարավոկորեական Samsung-ը և ամերիկյան Apple-ը: