Սմարթֆոնների նոր վտանգավոր վիրուսներ են հայտնաբերվել

Trend Micro ընկերության հետազոտողները հայտնաբերել են վնասակար ծրագրային ապահովումներ, որոնք կարող  են շարքից դուրս հանել սմարթֆոնը։

Lenta–ի փոխանցմամբ,  HiddenMiner անունով վիրուսը հայտնաբերվել է այն հավելվածներում, որոնք տարածվել են չստուգված և կողմնակի աղբյուներից։ Ծրագրային ապահովումը օգտատերերից հաշվի  ադմինիստրատորի մուտքի  իրավունք է ուզում և ստանալով` գործարկվում  է Monero մայները, որը  արգելափակում է սարքը, եթե դրա սեփականատերը փորձում է չեղարկել հավելվածը։
Փորձագետների խոսքով, վիրուսի ոչնչացման միակ միջոցը դեվայսը անվտանգության ռեժիմում  վերագործարկելն է ու հաշիվը ջնջելը։