Ի՞նչ է հայտնի Samsung Galaxy Note 9-ի մասին

#թողարկման ամսաթիվը

Հարավկորեական  Samsung-ի Note սերիայի սմարթֆոնները սովորաբար թողարկվում են ամռան վերջին, իսկ պաշտոնական վաճառքը մեկնարկում է սեպտեմբերին: Այդպես էր նաև  նախկին Note 8-ի դեպքում: Այն ներկայացրել էին օգոստոսի 23-ին, իսկ վաճառքում գաջեթը հայտնվեց արդեն սեպտեմբերի 15-ին: Այնուամենայնիվ, սոցցանցերում քննարկումներ են ընթանում, որ հարավկորեական տեխնոհսկան պատրաստվում է ավելի շուտ թողարկել խելացի սարքերը:

#դիզայն

Լուրեր են պտտվում, որ  Samsung-ն այս անգամ սարքի դիզայնի վրա շատ ջանք չի ներդրել: Փոխարենը, ինչպես գիտեք, ընկերությունը մանրակրկիտ աշխատանք էր տարել Galaxy S9-ի դիզայնի վրա: Հնարավոր է ընկերությունը ներկայացնի միայն  S Pen տեխնոգրչի թարմացված տարբերակը: Չի բացառվում, որ կփոփոխվի նաև գաջեթի կորպուսի  հաստությունը, քանի որ նախատեսվում է ավելացնել մարկոցի հզորությունը:

#դիսփլեյ

Note 9-ի էկրանի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց 2 կետի մասին կարելի է վստահաբար խոսել:

Էկրանը միանշանակ կլինի AMOLED տեսակի և   DisplayMate  ընկերությունը այն կանվանի արտադրության մեջ լավագույն դիսփլեյ: Կրկին սոցցանցային քննարկումներից ենթադրվում է, որ դիսփյելը կլինի 6.3 դյույմ:

#տեսախցիկ

Այստեղ, ամենայն հավանականությամբ, նույն փոփոխությունները  կլինեն ինչ Galaxy S9+-ի դեպքում՝ շարժական թաղանթ: Տեսախցիկը կլինի երկակի, թե եռակի ինչպես  Huawei-ի դեպքում, դեռ պարզ չէ:

#տեխնիկական բնութագիր

Note 9-ում կտեղադրեն  Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և Samsung-ի ֆիրմային չիպ: Հավանաբար, օպերատիվ հիշողությունը 6գբայթից քիչ կլինի, իսկ ներկառուցվածը՝ 64 գբայթ: Մասնագետների կարծիքով կորեացիները շեշտադրում կկատարեն նաև  լավ ձայն ստանալու վրա:

#ծրագրային ապահովում

Հավանական է, որ  Samsung-ն իր նոր սմարթֆոնները կզինի Android Oreo նոր օպերացիոն համակարգով: Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները խոստացել էին, որ այս մոդելում կհայտնվի նաև ձայնային օգնական Bixby-ի թարմացված ու կատարելագործված տարբերակը: