Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 31)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Week Agenda Ultimate 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի պլանավորել և չմոռանալ շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին։ Week Agenda–ն թույլ է տալիս  անգամ 1 ամիս կամ 1 տարի առաջ ամրագրել սպասվելիք կարևոր իրադարձությունները։

The Man from Hmmbridge

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է գտնել  Հեմբրիջի համալսարանում անհետացած պրոֆեսորին` Hmmingway–ին։ Իր մեջ ներառում է ռետրո խաղերի գրաֆիկ լուծումներ և տեքստային մասին։

RadioApp Pro

Գինը՝ 9.99$ – անվճար

Radio App–ը սովորական վիրտուալ ռադիոընդունիչ է, որը թույլ է տալիս ոչ միայն ունկնդրել սիրելի ռադիոկայանների երաժշտությունն ու հաղորդումները, այլ նաև պարզել, երգի և հաղորդման անվանումը։

Page Calendar

Գինը՝ 1.99$ – անվճար

Վիրտուալ օրացույց է, որը թույլ է տալիս պլանավորել օրը և նշագրել սպասվելիք կարևոր իրադարձությունները։