ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Week Agenda Ultimate
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը կօգնի պլանավորել և չմոռանալ շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին։ Week Agenda–ն թույլ է տալիս անգամ 1 ամիս կամ 1 տարի առաջ ամրագրել սպասվելիք կարևոր իրադարձությունները։
The Man from Hmmbridge
Գինը՝ 0.99$ – անվճար
Խաղն առաջարկում է գտնել Հեմբրիջի համալսարանում անհետացած պրոֆեսորին` Hmmingway–ին։ Իր մեջ ներառում է ռետրո խաղերի գրաֆիկ լուծումներ և տեքստային մասին։
RadioApp Pro
Գինը՝ 9.99$ – անվճար
Radio App–ը սովորական վիրտուալ ռադիոընդունիչ է, որը թույլ է տալիս ոչ միայն ունկնդրել սիրելի ռադիոկայանների երաժշտությունն ու հաղորդումները, այլ նաև պարզել, երգի և հաղորդման անվանումը։
Page Calendar
Գինը՝ 1.99$ – անվճար
Վիրտուալ օրացույց է, որը թույլ է տալիս պլանավորել օրը և նշագրել սպասվելիք կարևոր իրադարձությունները։