Instagram-ը Gif-պատկերները վերադարձրել է Stories

Instagram-ը Gif-պատկերները վերադարձրել է Stories

Instagram-ը  կրկին գործարկել է Gif-պատկերները Stories–ում ավելացնելու` Giphy ծառայությունը։

TechCrunch-ի փոխանցմամբ, ընկերությունը խոստացել է այսուհետ ստուգել հրապարակման ենթակա Gif-պատկերները և խախտումներ նկատելու դեպքում  չհրապարակել կոնտենտը։

Ավելի վաղ սոցցանցը ռասիստական պատկերների պատճառով կասեցրել էր Giphy-ի աշխատանքը`  Gif-պատկերներից մեկը ներկայացված էր որպես «սևամորթների հանցագործությունների արդյունքում մահերի հաշվիչ»: