Ցանկանո՞ւմ եք ԱՄՆ–ի վիզա ստանալ, ցույց տվեք սոցցանցային գրառումները

Այսուհետ ԱՄՆ մեկնել ցանկացողներին ուղղակիորեն վիզա չեն տրամադրի։ Դիմողը պետք է ցույց տա, թե ինչ հրապարակումներ է արել վերջին 5 տարիներին սոցցանցերում։

Bloomberg–ի փոխանցմամբ, նման խիստ վերահսկողություն անցյալում միայն տերորիստական խմբավորումների հովանու ներքո գտնվող անձանց համար էր սահմանված։ Իհարկե, բացառություններ կան, սոցցանցային ստուգումներ չեն իրականացվի դիվանագետների և  բուժման նպատակով մեկնողների դեպքում։

Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց այն հայտնվել է ԱՄՆ–ի կառավարության պաշտոնական կայքում։ Բնականաբար, դժգոհության ալիք  բարձրացել է, որովհետև վիրտուալ կյանքը օգտատերերի անձնական տարածք է համարվում։ Նման օրենքին դեմ են արտահայտվել ինչպես օգտատերերը, այնպես էլ` մասնագետներն ու փորձագետները։