Apple–ը պատրաստվում է տեսախցիկով զինել Apple Watch–երը

Apple–ը լրջորեն աշխատում է իր խելացի ժամացույցնենրի` iWatch–երի դիզայնի վրա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ խելացի ժամացույցի 4–րդ սերնդի էկրանը կմեծանա շուրջ 15 %–ով։ Փոփոխություններն այսքանով չեն ավարտվել։ Ինսայդերներից հայտնի է դարձել, որ ամերիկյան տեխնոբրենդը պատրաստվում է նոր սերնդի խելացի ժամացույցները զինել դիմային տեսախցիկով և  Face ID համակարգով։

Ընկերությունն, իհարկե, Face ID գործառույթի մասին չի բարձրաձայնում, բայց նշում է, որ դիմային տեսախցիկը կունենա ներդրված սենսոր`  տարածքում գտնվող օբյեկտները տեսանկարահանելու հնարավորությամբ։

 Բնականաբար, պետք չէ հույս ունենալ, որ iphone X–ի  TrueDepth տեսախցիկը կհայտնվի iWatch-երում, բայց հզորությամբ  վերջիններս չեն զիջի։ Թե երբ նորույթը հասանելի կլինի օգտատերերին, դեռ հայտնի չէ։ Մնում է դեռևս բավարարվել iWatch–երի 4–րդ սերնդի նորություններով ու սպասել հաջորդներին։