Google play–ում աուդիոգրքերը նոր հնարավորություններ ունեն

Տարվա  սկզբին Google–ը հայտարարեց, որ պատրաստվում է Google Play-ում  աուդիոգրքերի բաժնի ստեղծել։

Ferra-ի փոխանցմամբ,  Google-ը աուդիոգրքերի համար նոր գործառույթներ է թողարկել: Այսուհետ եթե լսելու ընթացքում օգտատերը դադար է տալիս, դրանից հետո բառը կլսվի  ոչ թե կեսից, այլ ամբողջությամբ կամ նախադասության սկզբից։ Նորույթը նրա համար է, որպեսզի լսողը կարողանա հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:

Աուդիոգրքերը հնարավոր կլինի նաև արագացնել կամ դանդաղեցնել, ինչքան որ ցանկանում եք:

Իսկ «Ընտանեկան գրադարան» բաժնում  հնարավոր կլինի կիսվել գրքերով: Բաժինը հնարավորություն է ըձեռում ստեղծել 5 օգտատիրոջից  կազմված խումբ, որտեղ, հրատարակողի թույլտվությամբ, կարելի է կիսվել աուդիոգրքերով: Հավելենք նաև, որ «ընտանեկան գրադարան» բաժինը արդեն հասանելի է 13 երկրներում՝ Ռուսաստանում, Բելգիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Չիլիում: