Հայտնի է OnePlus 6 սմարթֆոնի արժեքը

Յուրաքանչյուր OnePlus  նոր սմարթֆոնն իր նախորդից թանկարժեք է լինում։ Եթե նախորդ՝ OnePlus 5-ի արժեքը 475 դոլար էր, ապա, վստահաբար կարելի է ասել, որ 6-րդ սերնդի սմարթֆոնները կարժենան մոտ 500 դոլար։ Բնականաբար, հիշողության ծավալից կախված՝ կավելանա նաև սմարթֆոնների արժեքը։

6/128 գբայթ հիշողությամբ սմարթֆոնը նախնական տվյալներով շուկայում կարժենա մոտ 600 դոլար, 8/256 գբայթը՝  700 դոլար։

Չնայած սմարթֆոնների շարքը տեխնիկապես հզոր է, բայց ասել, որ աչքի ընկնող և յուրահատուկ բնութագիր ունեն, չափազանցություն կլինի։ Android-ների շարքում աչքի ընկնող և օգտատերերի շրջանում մասսայականություն վայելող սմարթֆոնի թերությունը արտաքին դիզայնի մեջ է՝ այն iPhone X-ի նման վերևի հատվածում ունի էկրանի «կտրվածք», որն, ինչպես գիտենք, չի սիրվել օգտատերերի կողմից։