Ռուսաստանում ստեղծում են «տիեզերական» հաց, որը թարմ կմնա 2 տարի

Gazeta.ru–ի փոխանցմամբ, «Հացաբուլկեղենի արտադրության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Մարինա Կոստյուչենկոն հայտարարել է, որ  նրանք պատրաստվում են ստեղծել ռուս տիեզերագնացների համար նախատեսված հատուկ հաց, որը  2 տարի չի կորցնի իր թարմությունն ու օգտակարությունը։

Կոստյուչենկոն մանրամասնել է, որ հացի խմորը կպատրաստվի հատուկ տեխնոլոգիայով` կունենա  հավելումներ, կենթարկվի ջերմային, ուլտրամանուշակագույն, ճառագայթային և մշակման այլ ձևերի, ինչպես նաև կունենա գերժամանակակից փաթեթավորում, որի շնորհիվ տևական ժամանակ կպահպանի թարմությունը:
Ի դեպ` մասնագետների առաջնային նպատակն է պահպանել ավանդական հացի համն ու հոտը:
Այժմ ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում սնվում են 15 ամիս պիտանելիության ժամկետով հացաբուլկեղենային արտադրանքով։