ԱՄՆ–ում ստեղծել են աշխարհի ամենափոքր ձայնագրիչը

ԱՄՆ–ում ստեղծել են աշխարհի ամենափոքր ձայնագրիչը

Ամերիկացի գիտնականները ստեղծել են փոքրիկ ձայնագրող սարք, որը մոտ 10 տրիլիոն անգամ  փոքր է մարդու ականջից,  բայց զգայունությամբ և հզորությամբ չի զիջում:  Սարքի «բաղադրատոմսը» հրապարակվել է Science Advances ամսագրում:

«Մեր նանոթմբկաթաղանթները իրենց չափերի և զանգվածի համար ոչ միայն բարձր զգայունություն ունեն, այլև շատ քիչ էներգիա են ծախսում և գրեթե չեն «աղմկում»: Ի վերջո, նրանք մեզ թույլ են տալիս ստեղծել սարքեր, որոնք նույն ձևով լավ են աշխատում՝ մաքուր և հզոր ազդանշաններով` անգամ բարձր աղմուկի դեպքում», — ասել է Քլիվլենդի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանից Ֆիլիպ Ֆենգը:

Գրեթե բոլոր ժամանակակից թվային գաջեթներն իրենց մեջ փոքրիկ խոսափողներ ունեն, աքսելերոմետրեր և  ճնշման սենսորներ, որոնց չափերը մի քանի տասնյակ անգամ փոքր են  մարդու թմբկաթաղանքներից։

Թեգեր: small phone, USA