Ցավում ե, որ Facebook–ի խնդիրները չեմ կարող լուծել 3 ամսում. Ցուկերբերգ

Ցավում ե, որ Facebook–ի խնդիրները չեմ կարող լուծել 3 ամսում. Ցուկերբերգ

Facebook սոցիալական ցանցին մի քանի տարի է անհրաժեշտ  օգտատերերի արտահոսքի հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նման հայտրարությամբ է հանդես եկել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Նրա խոսքով, Facebook–ի խնդիրներից մեկը «իդեալիստական» մոտեցումն է՝ կենտրոնացած մարդկանց միջև շփումների  դրական ասպեկտների վրա և «մենք բավական ժամանակ ենք հատկացրել թերությունների շուրջ խորհելու համար»,–ասել է նա։

Նրա խոսքով,  խնդիրները կարգավորելու գործընթացի կտևի մի քանի տարի. «Ցավում եմ, որ չեմ կարող լուծել բոլոր այդ խնդիրները 3 կամ վեց ամսվա ընթացքում, բայց իրականությունը, իմ կարծիքով, այնպիսին է, որ մի քանի հարցերի լուծումը երկար ժամանակ կպահանջի»,–նշել է Ցուկերբերգը։

 

Թեգեր: Facebook