Apple Watch-ում այլևս Intsagram չի լինի

Ամենահայտնի սոցցանցերից մեկը՝ Instagram-ը,  դադարեցնում է Apple Watch-երի համար նախատեսված տարբերակի աշխատանքը:

Ընկերությունից մանրամասնել են, որ հավելվածի այս տարբերակը ստեղծվել էր հին գործիքներով: Շտկելու փոխարեն,  Instagram-ը  որոշել է  առհասարակ ջնջել այն: Ամենայն հավանականությամբ, պատճառներից մեկն էլ հավելվածի ոչ մասսայական լինելն էր: Համաձայնեք՝ ինչո՞ւ գումար վատնել մի գործիք ստեղծելու, թարմացնելու վրա, եթե դա չի կիրառվում:

Հիշեցնենք, որ Instagram-ի  iWatch-ի տարբերակը հայտնվեց 2015 թվականին: Հավելվածը քիչ գործառույթներ ուներ՝ օգտատերերը կարող էին նայել լրահոսը և լուսանկարներ հավանել: