Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 3)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Breathing Zone

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է  5-60 րոպեանոց շնչառական վարժությունների շարք, որոնք կօգնեն հանգստացնել միտքն ու կտրվել օրվա անցուդարձից։

BlitzKeep 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղն առաջարկում է  ընտրել համապատասխան հերոսին և վերջնակետն ու սկսել առաջ շարժվել։ Ինչքան շատ թշնամի ճանապարհին ոչնչացնեք, այնքան շատ միավորներ և զենքեր կստանաք։

Cheerleader – Stay Productive 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը ստեղծված է օգտատերերին լավ տրամադրություն պարգևելու համար։ Դուք ընտրում եք արթնանալու, քնելու ժամանակը, նաև օրվա այն ժամերը, երբ առավել կարիք ունեք լսել  հաճոյախոսություններ և մոտիվացիոն խոսքեր։ Հավելվածը կապահովի  օրվա դրական ընթացքը։

SmartCards+ Flashcards System

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածն ավելին է քան սովորական վիրտուալ ֆլեշքարտը՝ այն պատրաստ է հիշել, ինչ դուք մոռացել եք և սովորել՝ ինչ դուք գիտեք։ Վիրտուալ օգնականը հնավարություն է ընձեռում ստեղծել նաև սեփական ֆլեշքարտերը։