Nokia ընկերությունը վերսկսում է 2010-երի արտադրությունը

Ֆիննական  HMD Global ընկերությունը, որը Nokia-ի սեփականատերն է, մշակում է 2010 բջջային հեռախոսների թարմացված մոդելը։ Ի դեպ՝ ընկերությունը առաջին անգամ չէ, որ վերաթողարկում է անցյալի սիրելի բջջային հեռախոսները։ Շարքը սկսվել է 3310-երից, իսկ MWC 2018-ի ընթացքում ցուցադրված 8810 մոդելի թարմացված տարբերակը իսկական տեխնոիրարանցում էր առաջացրել։

Թե ի՞նչ տեսք և տեխնիկական բնութագիր կունենա նոր բջջային հեռախոսը, դեռ պարզ չէ։ Հայտնի է միայն թողարկման տարեթիվը՝ հեռախոսը օգտատերերին կներկայացվի բջջայինի 25-ամյակին ընդառաջ՝ 2019-ի հունվարին։